
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն համապատասխանում իր ազգային շահերին

ԱՄՆ-ի հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում ոչ մի օգուտ չեն բերում Իրանին և չեն կարող կանխել երկրին հասցվող վնասը։
Այս մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Ներկայիս իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները, առաջին հերթին, չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ և չեն կանխի որևէ վնաս», – ասել է նա Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ։