Թեհրանը հայտարարել է, որ միջուկային զենք արտադրելու մտադրություն չունի

Իրանը միջուկային զենքի կարիք և այն արտադրելու մտադրություն չունի։

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ հեռուստատեսային տեսաուղերձի ժամանակ։

«Այսօր մենք ունենք ուրանի հարստացման բարձր մակարդակ։ Իհարկե, այն երկրները, որոնք ցանկանում են միջուկային զենք մշակել, այն բարձրացնում են մինչև 90 տոկոս։ Քանի որ մենք զենքի կարիք չունենք և որոշել ենք հրաժարվել դրանից, այդքան էլ չենք բարձրացրել։

Մենք այն բարձրացրել ենք մինչև 60 տոկոս, որը շատ բարձր մակարդակ է, շատ լավ մակարդակ, ինչն անհրաժեշտ է մեր երկրի առջև ծառացած որոշ խնդիրներ լուծելու համար», – ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930