Թուրքական «Dünya» թերթի թղթակից Ալաաթթին Աքթաշի գնահատմամբ՝ Թուրքիայում այս պահին գործազրկության մակարդակը հասել է շուրջ 28 տոկոսի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Այսօրվա դրությամբ ԱԹՍ-ներն ամբողջ աշխարհում ակտիվորեն կիրառվում են` փոքր հետախուզական կվադրոկոպտերներից մինչև խոշոր հարձակողական-հարվածային, ակտիվացել է նաև` պարեկություն անող ռազմամթերքով սարքերի կիրառությունը («կամիկաձե»): Բոլոր այս տեսակները` բացի խոշոր հարվածայիններից, ներկայացված են և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի սպառազինության մեջ: Եվ եթե Ադրբեջանը ձեռք է բերում անօդաչուներ, ապա Հայաստանն այն արտադրում է, ինչը ռազմավարական հեռանկարում մեզ համար, այսպես ասած, մեծ պլյուս է:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։
«Վարչապետն օգտագործում է սուպերվարչապետության, կամ, կարող ենք ասել, ավտորիտար համակարգը, որի պարագայում չի հանդուրժում իր այն կադրերին, որոնք 100 տոկոսով իրեն չեն ենթարկվում: Հայաստանում նման քիչ մարմիններ են մնացել, կարող եմ ասել՝ Սահմանադրական դատարանն է և մի քանի դատավորներ, որոնք վարչապետին չեն ենթարկվում, թերևս, սա է պատճառը, որ նա ձգտում է դրանք փոխել: Չնայած դատական համակարգը պետական կառավարում չէ, այդուհանդերձ նա ձգտում է դատական համակարգից հեռացնել չենթարկվող կադրերին և նրանց փոխարինել իրեն ենթակա կադրերով»:
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ։
Ապրիլի 23-ին Կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որով 16.5 միլիարդ դրամ կհատկացվի այդ նպատակի համար: Ըստ այս բարեփոխումների ծրագրի՝ նախատեսվում է ունենալ ապառազմականացված ոստիկանություն:
Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբոսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին հայտնաբերվել են 18րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր:
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»:
Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։
Փաստաբան Գոռ Գևորգյանը ոչ մի տեղեկություն չունի իր պաշտպանյալ Դավիթ Մովսիսյանի մասին: 168.am-ի հետ զրույցում նա հայտնեց՝ Դ. Մովսիսյանը «Շուշի» ՔԿՀ-ում է, զրկված է հեռախոսակապից, արգելված է ցանկացած տիպի տեսակցություն. «Որևէ մեկը չի կարող մտնել տեսության, այդ թվում՝ նաև պաշտպանները:
«Թուրքիայում ապրիլի 23-ին նշվում էր երեխաների պաշտպանության օրը, և ապրիլի 24-ին էլ հիմնական շեշտը հենց դրա վրա էին դրել։ Բայց ապրիլի 24-ին չէին շրջանցել նաև հայերի Ցեղասպանության դեպքերը։ Թուրքական մեդիա տիրույթը կարծես 2 մասի էր բաժանվել․ մի մասը 1915-1920թթ․ վավերագրություններն էր առաջ բերում և փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք Ցեղասպանությո՞ւն է, տեղահանությո՞ւն, թե՞ […]
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի Միքայել Մինասյանի Aravot.am-ում հրապարակված հոդվածը (Ճշմարտության պահը, 04.25.2020)։ Տեքստն իհարկե ուշագրավ է, քանի որ արծարծվում են արդիական խնդիրներ։ Ի տարբերություն նախորդ հոդվածների, պարոն Մինասյանի այս գրվածքը առաջ է քաշում փիլիսոփայական հարցադրումներ, որոնց շուրջ էլ կառուցարկվում է իմ այս փոքրիկ գրառումը։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացների մասին խոսել են հայաստանյան բոլոր իշխանությունները, սակայն ոչ բոլոր իշխանություններն են դա համարել պետական քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ և արտաքին քաղաքականության տեսլականի առանցք։
Կապիտալի մասնակցությունն այս նախաձեռնություններին բացարձակ կապ չունի` պետությո՞ւնն է կառավարում, թե՞ մասնավորը, կարևորը, որ հետաքրքրությունների ոլորտ լինի, այդ թվում` մասնավորի համար: Այնպես որ, իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ լինի զարգացման հայեցակարգ, ոչ թե՝ ֆորմալ առումով ով է կառավարում:
Ցեղասպանությունից տասնյակ տարիներ հետո էլ Թուրքիայում ապրող հայերը թիրախավորվում են թուրքական իշխանության կողմից, զգում պետության ուղղակի ու անուղղակի ճնշումները:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի հերքում կամ հաստատում Ս.Լավրովի հայտարարությունները. Կարեն Բեքարյան. ՈՒՂԻՂ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «իմունային անձնագրերի» թողարկմանը դեմ է հանդես գալիս՝ նշելով, որ որևէ ապացույց չկա, որ կորոնավիրուսի հակամարմինները կայուն իմունային համակարգ են ապահովում հետագայում չվարակվելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության էջում հրապարակված հատարարությանը։
Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500:
Բելառուսի Հանրապետությունում առաջիկա հինգ տարում նախատեսվում է փոփոխել սահմանադրությունը:
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Հայկ Մամիջանյանն է:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը: 168.am-ին փոխանցեց փաստաբանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2019թ. սեպտեմբերի 23-ին կատարած գրառումը՝ գրելով. «Անցած տարվա սեմտեմբերին էի սա գրել: Փաստորեն նա, իրոք, 1998-ի պարտվողական ստատուս քվոն վերականգնում է:
Երեկվանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սեդրակ Առուստամյանին ձերբակալել էր ապրիլի 23-ին:
Ապրիլի 22-ին Եվրոպական Հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ առաջարկվում է 3 միլրիարդ եվրոյի չափով մակրո-տնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։