Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը: Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:

«Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 06:00-ն», – ասվում է հանրապետության Նախարարների կաբինետի կայքում հրապարակված փաստաթղթում: 

Ավելի վաղ Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել համավարակի սկզբում սահմանված գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները.  դիմակ կրելու ռեժիմը, օտարերկրյա քաղաքացիների համար մուտք գործելիս օդանավակայաններում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ և հյուրանոցներ այցելելիս քովիդ-անձնագրերի ներկայացման պահանջը:

Միևնույն ժամանակ, երկրի ցամաքային սահմանները փակ են մնում հատման համար:

Տեսանյութեր

Լրահոս