Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը խոսել է տնտեսական հնարավոր ճգնաժամի մասին

Հարավային Կորեայի նախագահ Լի ՉԺե Մյոնը կոչ է արել հրաժարվել լարվածության սրացումից և հանդես է եկել  տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ խաղաղ գոյակցության օգտին: Այս մասին նա խոսել է Reuters-ին տված հարցազրույցում:

Հարավային Կորեայի նախագահը նշել է «աճող առճակատումը սոցիալիստական ​​և կապիտալիստական ​​երկրների ճամբարների միջև»:

Նրա խոսքով՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով Հարավային Կորեան կարող է հայտնվել հակադիր ճամբարի հետ ցանկացած հակամարտության առաջնագծում։ Լի ՉԺե Մյոնն ընդգծել է, որ լարվածությունը հատկապես ավելի է սրվում, երբ Հարավային Կորեան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները խորացնում են համագործակցությունը, իսկ Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ավելի սերտորեն համագործակցում։

«Սա շատ վտանգավոր իրավիճակ է Կորեայի համար, և մենք պետք է ճանապարհ գտնենք՝ դուրս գալու ռազմական լարվածության սրումից։ Մենք պետք է գտնենք խաղաղ համակեցության ճանապարհ», – ասել է Լի ՉԺե Մյոնը։ 

Խոսելով ԱՄՆ նոր մաքսատուրքերի և երկրի տնտեսական վիճակի մասին՝ նա նշել է, որ Հարավային Կորեայի տնտեսությունը կարող է հայտնվել 1997 թվականի փլուզմանը համարժեք ճգնաժամի մեջ, եթե կառավարությունը ընդունի ԱՄՆ ներկայիս պահանջները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս