Բաժիններ՝

Բալթիկ ծովում առաջին անգամ մեկնարկել են Լեհաստանի և Շվեդիայի համատեղ զորավարժությունները

Բալթիկ ծովում մեկնարկել են Լեհաստանի և Շվեդիայի Gotland Sentry երկկողմ զորավարժությունները: Այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։

«Լեհաստանը և Շվեդիան համատեղ ապահովում են Բալթիկ ծովի անվտանգությունը: Մենք մեկնարկում ենք SNEX Gotland Sentry զորավարժությունները՝ պատմության մեջ առաջին նման տեսակի համատեղ գործողությունը Լեհաստանի և Շվեդիայի միջև։ Սա պաշտպանության բնագավառում համագործակցության շուրջ համաձայնագրի արդյունքն է, որն ստորագրվել է այս տարվա սեպտեմբերի 2-ին», – ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նա հայտնել է, որ փաստաթուղթը ենթադրում է նաև համագործակցության զարգացում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930