Բաժիններ՝

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սևան, Երևան քաղաքների որոշ հասցեներում՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թումանյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Սևանի №3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հիմնադրամի, «Բողբոջ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, ԱՁ Գրիգոր Քարամյանի, սեփականատերեր Անուշ Բադալյանի, Հովիկ Մուրադխանյանի, Արսեն Մարգարյանի, Կարեն Մնացականյանի, Սևանի մարզադաշտի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց փողոցներով և Բագրատունյաց 2-րդ նրբանցքով պարփակված թաղամասի տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս