Բաժիններ՝

Իտալիայում համազգային գործադուլ է

Իտալիայում անցկացվում է համազգային գործադուլ, որը հիմնականում տարածվում է տրանսպորտային հատվածի, ինչպես նաև պետական ​​հիմնարկությունների, այդ թվում՝ դպրոցների վրա։ Մի շարք արհմիություններ նաև բողոքի ակցիա են հայտարարել «Պաղեստինում ցեղասպանության, Իսրայելին զենքի մատակարարումների, պատերազմի տնտեսության ու ռազմական ծախսերի աճի» դեմ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արհմիությունների հայտարարությունը:

Բողոքի մասնակիցները հայտարարում են աշխատանքի շահագործման, անարդար վարձատրության, հստակ արդյունաբերական քաղաքականության բացակայության մասին: Աշխատողները նաև կոչ են անում ժամում նվազագույն աշխատավարձը սահմանել ոչ պակաս, քան 12 եվրոյի մակարդակում:

Բողոքողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպես նշում է La Repubblica թերթը, ավելի քան 80 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Նեապոլում, Ջենովայում և Պալերմոյում, կանցկացվեն երթեր: Միայն մայրաքաղաքում սպասվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն: Բողոքի ակցիային ակտիվորեն աջակցում են նավահանգիստների աշխատողները, ինչպես նաև առաջատար համալսարանները: Պաղեստինին աջակցության ցույցերին, որպես կանոն, ակտիվորեն մասնակցում են ուսանողները: 

Օրվա ընթացքում զգալի դժվարություններ են սպասվում խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման և երթերի հետևանքով ճանապարհների փակման պատճառով։

Ներկայիս գործադուլը արտահայտված հակակառավարական բնույթ է կրում։

Ցուցարարները հանդես են գալիս «Ամեն ինչ արգելափակեք» կարգախոսով՝ կրկնելով Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կարգախոսները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930