Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատարարություն է տարածել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «իմունային անձնագրերի» թողարկմանը դեմ է հանդես գալիս՝ նշելով, որ որևէ ապացույց չկա, որ կորոնավիրուսի հակամարմինները կայուն իմունային համակարգ են ապահովում հետագայում չվարակվելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության էջում հրապարակված հատարարությանը։
«Որոշ կառավարություններ ենթադրություններ են արել, թե COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսի հակամարմինների հայտնաբերումը կարող է «իմունային անձնագրերի» կամ «ռիսկի բացակայության մասին վկայականի» ստեղծման հիմք դառնալ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան ճանապարհորդել կամ աշխատանքի վերադառնալ և կրկնակի վարակումից պաշտպանված լինել։ Ներկայումս որևէ ապացույց չկա, որ COVID-19-ով հիվանդացած և հակամարմիններ ունեցող մարդիկ պաշտպանված են կրկնակի վարակումից»,- ասվում է հայտարարությունում։
ԱՀԿ-ից հիշեցրել են նաև, որ բնական վարակի միջոցով պաթոգենի նկատմամբ դիմադրողականության զարգազումը բազմաստիճան գործընթաց է, որը հիմնականում տեղի է ունենում 1-2 շաբաթվա ընթացքում։ Հետազոտությունների համաձայն՝ վարակից վերականգնված հիվանդների մոտ նոր վիրուսից պաշտպանիչ հակամարմիններ առաջանում են, սակայն ապրիլի 24-ի դրությամբ որևէ ուսումնասիրություն չի կատարվել, որը կապացուցի, որ SARS-CoV-2 վիրուսի հակամարմինները COVID-19-ից պաշտպանություն են ապահովում