ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշմամբ կավելացվի պետական կառավարման համակարգի աշխատողների թիվը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Արցախ: Համապատասխան որոշում է ստորագրել Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Ղազախստանի արևելքում բնության հատուկ պահպանվող տարածքում երեք օր շարունակ հրշեջները մարում են բռնկված հրդեհը։
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի Հանրապետության 11-14-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեն կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին հիշեցնելը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերջապես միջազգային ճանաչում ստանա:
Անկեղծ ասած՝ որևէ ակնկալիք չունեմ, որ Ձեր նշած անձնավորությունը և իր թիմը կկարողանան երկրի առջև ծառացած լուրջ խնդիրները լուծել։ Դա շատ ավելի բարդ է, քան իրենց կարողությունները։ Սա շատ բարդ խնդիր է, իրենց բանը չէ։
«Իհա՛րկե, փորձում են սփյուռքի որոշ կառույցների կամ դեսպանատների միջոցով այդ գործընթացի վրա ազդել, որոշ դեպքերում ճանաչումներ եղել են հենց դրա հետևանքով, սակայն ներհայաստանյան քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եթե, իհարկե, չի հայտարարվում հստակ քաղաքական կուրսի փոփոխության մասին, իսկ դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձից, պարզ դարձավ, որ նախկինում ընդունված դրույթների, նշանաբանների որևէ արտառոց, ցնցող վերանայում չի եղել, և սա ևս դրական եմ համարում»:
«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»:
«Ռուսական կողմը, թեև խոսվում է պրոյեկտի մասին, վստահաբար պատրանքներ չունի, որ ներկայումս կողմերը կարող են կոնսենսուսի գալ՝ համաձայնելով համարժեք զիջումների գնալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս բովանդակության վերաբերյալ հայ-ռուսական հակասություններին։
«Աշխարհի բոլոր երկրներում համավարակն ու դրա թողած սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար իրականացվում է ուժերի մոբիլիզացիա, աշխարհի բոլոր երկրները համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հաղթահարեն այն, մեզանում ճիշտ հակառակն է տեղի ունենում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:
Կարգավորման ձևաչափի վերաբերյալ Սերգեյ Լավրովի նշած թեզում չկա և չի եղել որևէ սենսացիա, քանի որ հենց այդ տարբերակն է քննարկվել բանակցային քառորդ դարի ընթացքում, խոսքը մշտապես եղել է դեպի նպատակը շարժվելու «փուլային» եղանակի մասին։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության Արևելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեն (ՍԴԿ) վերհիշում է Ծիծեռնակաբերդ իր այցը և հույս հայտնում, որ դա գուցե օգնի հիշողությունը վառ պահելուն:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան ր էջում գրում է. «Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով, ցավեցնում։ Խուլ, համր ու չհեռացող ցավ է, որ սերունդների արյան հիշողության մեջ է։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ըստ էության, սկսվել է հենց Ցեղասպանությունից անմիջապես հետո:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։
Այժմ վերջապես հայ ժողովուրդը՝ որպես ազգ, հասարակություն, հասկացավ, որ ճանաչումը կարևոր է, բայց այն ինքնին նաև իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ, երբ մի բանի համար շատ են պայքարում, ինչ-որ իմաստով սկսում են կասկածել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում ոճրագործոթյունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի:
Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը:
Պորտուգալիայի խորհրդարարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քվեարկությունը նախաձեռնող, խորհրդարանի (2015-19թթ․) անդամ Ռուբինա Բերարդոն վերահաստատում է՝ կարևոր է իրականացնել հիշողության քաղաքականություն, ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձի ու հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտության խնդրի մասին 168.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:
Աշխարհի կողմից Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչելը, ինչպես նաև իրավական հետևանքներ չկիրառելն այլևս աշխարհի խնդիրն ու նրա ամոթն է: Տարբեր շահարկումների առարկա դարձնելով ցեղասպանության հարցը՝ հարմարացնելով իրենց քիմքին ու պետական շահերին, աշխարհը, մասնավորապես գերտերությունները, ցույց են տալիս իրենց իրական դեմքը:
Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Իրաքի հայ համայնքում, բարեբախտաբար, կորոնավիրուսով վարակակիրներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Իրաքահայերի ընտանեկան, մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում․ մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա «կես-միջոց» է լինելու մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ» եփվելուն։
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը կառավարությանը կոչ է անում խորհրդարանին առաջարկել մի օրինագիծ, որով ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները ժխտողը կենթարկվի պատասխանատվության։
Իրանում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 66 հազար 592 մարդ: Ապրիլի 24-ի տվյալներով, ապաքինվածների շարքերը համալրել է 1749 անձ: