Այդ գործընթացը սկսվեց Հայոց ցեղասպանությանը հաջորդող օրերից և շարունակվում է արդեն չորս սերունդ, բայց խնդիրն այն է, որ մեր նախորդ երեք սերունդները թյուրիմացաբար կարծում էին, որ միայն իրենց ջանքերով ու պակաս միջոցներով, առանց դիմելու մարդկային օգնությանը, կարող են իրավական լուծում տալ խնդրին։
Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության:
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին և իր երախտիքի խոսքը հղել այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը, հայ երգը ներկայացնելով աշխարհում, գերել է բազմաթիվ թուրքերի սրտեր, հույս ունի, որ կավելանա այն թուրքերի թիվը, որոնք կընդունեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն:
Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ միլիոնից ավել անմեղ կյանքեր, այլև մեր պատմական հայրենքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի փաստաբաններ Հրանտ Անանյանի և Լուսինե Ասլանյանի ներկայացրած Վերաքննիչ բողոքը և բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվության մասին որոշումը:
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Անի Սխրեյեր-Պիերկը բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը:
Պետք է հիշել 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հիշատակի այս կարևոր օրը` ապրիլի 24-ը:
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ապաքինման ցուցանիշով Գերմանիան աշխարհում առաջատար է:
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։
Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով:
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու է մասնավորապես ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության հարցը:
«ՀՀ իշխանությունների և ԱԳՆ-ի կողմից զավթիչի դիրքերից արված հայտարարությունները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պայմանավորվածություններից խուսափելը անկասկած խոսում են հակառակորդի նպատակների մասին և անշուշտ հիմք են տալիս Ադրբեջանին օգտվել ռազմական ճանապարհով իր հողերն ազատագրելու իրավունքից»
Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում:
Այն, որ մեր իշխանություններն իրենց հանդեպ վստահության ռեսուրսը սպառել են, փաստ է։ Փաստ է նաև, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ մեծ նահանջ ենք արձանագրել բանակցային գործընթացում։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից եկել, հասել ենք մի կետի, երբ ակնհայտորեն խոսվում է փուլային տարբերակի մասին, այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին, փորձ է արվում այդ «համայնքը» լեգիտիմացնել, դարձնել բանակցային գործընթացի կողմ։
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տնային երկու կատվի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Նիկոլ Փաշինյանի գնահատականներում վերջին շաբաթվա ընթացքում արմատական փոփոխություններ են կատարվել, ինչը նկատելի է նրա վերջին ուղիղ եթերներից։ Նախկինում երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ներքաղաքական իրավիճակի, հանրային տրամադրությունների մասին, ասում էր, որ ամբողջ ժողովուրդն իրեն աջակցում է, և եթե ինչ-որ դժգոհողներ էլ կան, նրանք նախկիններն են, որոնք, ըստ Փաշինյանի՝ լափամանից կտրվածներ են, դրա համար էլ դժգոհում են։
«Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի չի անդրադարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, այնքան էլ կապ չունի նրա հետ, որ երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները չեն ներկայացրել արտաքին քաղաքականության հայեցակարգ, և ոչ միայն՝ արտաքին քաղաքականության մասով, այլ տարբեր ոլորտների վերաբերյալ»:
«Այն հակասությունները, որոնք ի հայտ են գալիս ժամանակ առ ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, ապացուցում են այն, որ բոլոր կողմերը խոսում են «տարբեր լեզուներով»»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների հայտնած դիրքորոշումներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում վատ ավանդույթ է ձևավորվել, երբ մեզ համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե մեր իշխանություններից, հայ պաշտոնյաներից ու հայկական ԶԼՄ-ներից, այլ օտար աղբյուրներից՝ օտարերկրյա պաշտոնյաների, օտարալեզու մամուլի միջոցով։
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:
Չեխիայի լրատվական գործակության (ČTK) փոխանցմամբ, ապրիլի 23-ին Պրահայի քաղաքային դատարանը ապօրինի է ճանաչել Չեխիայի Առողջապահության նախարարության որոշումը՝ երկրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մանրածախ առևտրի սահմանափակումների վերաբերյալ։ Այդուհանդերձ, քաղաքացիները շարունակելու են պահպանել կարնտինի համար սահմանված կարգը։
Անցյալ ամիս Հոլանդիայում գողացել էին Վինսենթ վան Գոգի նկարը։