Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իսպանիայում երեխաներն վերջին 6 շաբաթվա մեջ առաջին անգամ կարող են դրսում խաղալ:
Ի՞նչ անենք՝ 3 միլիոնով ամեն առավոտ ծնկի գանք ու «Հայր մեր»-ի փոխարեն՝ հայր Նիկոլ ասե՞նք։ Լավ, այսքան անլուրջ կարելի՞ է լինել։ Քանի՞ ազգային իշխանություն եք ճանաչում, որը հովանավորում է տրանսգենդերությունը, 20 մլն դրամ է տրամադրում և ասում՝ իմ պաշտպանության տակ ես։ Քանի՞ ազգային իշխանություն եք ճանաչում, որի պաշտոնյաները հարձակվում են Վեհափառի և Եկեղեցու վրա։ Քանի՞ ազգային իշխանություն եք ճանաչում, երբ Վեհարանը գրավում են և այն գրավողին պաշտոն են տալիս։
Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բանակցային օրակարգի վերաբերյալ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հակասությունները չեն դադարում: Ավելին՝ նորանոր հարցեր ու հակասություններ են ի հայտ գալիս։ Ուշագրավն այն է, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայաստանյան լսարանի համար ոչ այնքան «հաճելի» հայտարարություններից և հայկական կողմի պարզաբանումներից հետո, ռուսական կողմը ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով շարունակում է մեկնաբանություններ տալ ադրբեջանական ԶԼՄ-ներին այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փուլային կարգավորման փաստաթղթերի մասին դիտարկումներն ավելի շատ հարցեր էին առաջացրել հայաստանյան հանրության և քաղաքական շրջանակների մոտ՝ լինելով բացահայտ ադրբեջանահաճո և ադրբեջանամետ դիտարկումներ։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ, թեև բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը Կառավարությունը համարել է հրատապ ու ներկայացրել արտահերթ նիստի, սակայն այս նախագիծն ավելի վաղ՝ 10 օր առաջ էր հայտնվել Ազգային ժողովում, և խմբակցություններին հնարավորություն է տրվել առաջարկություններ ներկայացնելու: Ընդունվե՞լ են դրանք, թե՞ ոչ՝ պարզ կդառնա վաղը:
Հարցին՝ հեղափոխությունից արդեն երկու տարի է անցել, կա՞ դատարանով հաստատված թալանի մեկ դեպք, որի մասին վարչապետը հաճախ է խոսում, և արդյո՞ք նման հարցեր բարձրաձայնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերի ժամանակ, պատգամավորը պատասխանեց, որ արդեն մեկ ամիս է՝ ինչ դարձել է ՔՊ-ի անդամ և կուսակցության նիստերին չի մասնակցել, ուստի չի կարող ասել՝ այդ հարցերը վարչապետի հետ քննարկո՞ւմ են, թե՞ ոչ, գնահատականներ եղե՞լ են, թե՞ ոչ:
Օրերս Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերը բանակցային սեղանին ներկայումս քննարկում են 2019 թվականի ապրիլի 15-ին առաջարկված կարգավորման պրոյեկտը, որը, նրա խոսքով, ենթադրում է փուլային կարգավորումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում չակերտներ բացել՝ իր վերջին գրառման վերաբերյալ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին ստորագրել է որոշում, ըստ որի՝ այսուհետև Երևանի երաժշտական դպրոցների պարգևատրումների ֆոնդը չի կարող այդ նպատակի համար օգտագործվել՝ առանց վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության համաձայնության:
Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը` ասելով, որ եղել է անկեղծ շփում:
Այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր, որին մասնակցեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ ղեկավարել է Արցախի ՊԲ-ն: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ մոտ 4 ժամ առանց ընդմիջման աշխատել են:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 013 հազար 803:
Օրերս Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի, հրապարակած զեկույցի համաձայն՝ 1988 թվականից սկսած աշխարհում ամենամեծ ռազմական ֆինասավորումը գրանցվել է 2019 թվականին և այն կազմել է 1.917 տրլն դոլար՝ 3,6 տոկոսով ավելին, քան 2018 թվականին և 7,2 տոկոսով ավելին, քան 2010 թվականին։
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 991-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 91 հազար 472:
Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը երկրում:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել:
Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանին Ապրիլյան ռազմական իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ հանձնաժողովից չեն հրավիրել. 168.am-ին ասաց անձամբ գեներալ-գնդապետը:
Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը կքննարկվի վաղը գումարվելիք արտահերթ նիստում:
168.am-ի տեղեկություններով, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանն այս պահին Երևանում է: Նա մասնակցում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի արագ անկման պարագայում հնարավոր կլինի կարանտինից դուրս գալու առաջին փուլից անցում կատարել միանգամից երրորդին և չորրորդին:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը:
Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից: Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ։ Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունն հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգից է՞ «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է)։ Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարեւելու համար»։ Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»։
«Արցախ» հայրենակցական Հ/Կ նախագահ Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասված է.
Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները:
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք:
Հարավային Կորեայի կառավարությունը չի նկատել որևէ նշան, որը կհաստատեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները:
«Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը…»: Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: