
Մարգարիտա Սիմոնյանը բացահայտել է իր ախտորոշումը և խոսել քաղցկեղի բուժման մասին

«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով վերջերս վիրահատության էր ենթարկվել, հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Լրագրողը ախտորոշումը բացահայտել է Տելեգրամի իր ալիքում։
«Հաճույքով կգրեի, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, բայց փորձում եմ երբեք չստել։ Տիգրանը (Տիգրան Քեոսայան, ռեժիսոր և Սիմոնյանի ամուսինը,- խմբ.) դեռևս կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի բուժում եմ ստանում», – գրել է Սիմոնյանը։
Խոսելով քաղցկեղի բուժման մասին՝ RT-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ հեռուստադիտողները շուտով կտեսնեն նրան կեղծամով։ «Մենք միասին կընտրենք, թե որն (կեղծամը,- խմբ.) է ինձ ամենից շատ սազում»,- եզրափակել է նա։