Բաժիններ՝

«Չեմ կարող լքել այս երկիրը՝ առանց ևս մեկ ռեկորդ սահմանելու». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի նոր հակառեկորդը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում «Արսենալի» հետ խաղում «քաղաքայինները» գրանցել են գնդակի տիրապետման ընդամենը 33%:

«Գիտեք, ես չեմ կարող լքել այս երկիրը՝ առանց ևս մեկ ռեկորդ սահմանելու։ Այո, ես հպարտ եմ դրանով։ Մենք դա չէինք պլանավորել, բայց պետք է ընդունենք դա»,- ասել է Գվարդիոլան:

Անդրադառնալով 5 պաշտպանով խաղին և «ավտոբուս կայանելու» ռազմավարությանը՝ Գվարդիոլան նշել է, որ տասը տարին մեկ նման մեթոդ կիրառելու մեջ ոչ մի վատ բան չկա. «Երբեմն մենք չենք ուզում դա անել, բայց պատահում է»,- եզրափակել է մարզիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս