Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Սա «աննախադեպ»՝ նոր որակի խորհրդարան է…..
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ, իմ զինակից, մարտական ավագ ընկերս՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (@Норат Тер-Григорьянц), արցախյան հարցի շուրջ իմ գրառմանը` արձագանքելով, հանդես եկավ ռազմաքաղաքական տեսանկյունից կարևոր շեշտադրում պարունակող նկատառումներով։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը զարմացած է, թե այդ ո՞վ է խոսում Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, քանի որ կաթողիկոսի մասին կարող է խոսել միայն Գրիգոր Լուսավորչի նման անձնավորությունը կամ Հակոբ Մծբնա հայրապետը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր քաղաքական մեծամասնությանը խորհուրդ տվեց սոցիալական ծրագրերի շահառու չդարձած քաղաքացիներին բացատրություններ տալ, բայց այդ նպատակով քաղաքացիների մոտ իրենց հետ չտանել Ալեն Սիմոնյանին, քանի որ նրան անգամ կուսակցության ներսում լուրջ չեն վերաբերվում:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանին հարցրեց, թե ինչո՞ւ է իրենց աշխատակազմում աշխատանքի ընդունել մի մարդու, որը ցուցարար էր ծեծում և դատապարտված է եղել կոռուպցիայի համար:
Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը Հայկ Մարությանին հարցրեց, թե ինչպե՞ս է նա իրականացնում կադրային քաղաքականությունը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լայվերից մեկի ժամանակ ասել էր, որ պետք է ազատվել նախկին իշխանության ներկայացուցիչներից, «Սերժի թափթփուկներից»: Քաղաքապետը նշեց, որ ինքը սկզբունքներ է որդեգրել, որոնք և պահում է անցած մեկ ու կես տարվա ընթացքում.
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի լրջության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունն իր վերաբերմունքը դրսևորել է՝ նրան ԱԺ փոխնախագահ առաջադրելով ու ընտրելով:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության պայմաններում ծանո՞թ է հասարակության տրամադրություններին, հիասթափվածների ցուցակ ունի՞, ինչպես, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ հեղափոխությունից հիասթափվածների ցուցակ:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»՝ այլևս չենք տարակուսում ո՛չ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ո՛չ էլ զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից։
Երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը մեզ շարունակաբար խաբել է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հարցում, իսկ դրան հետևեցին Հայաստանի ԱԳ նախարարի «կրուտիտները», ռուսական «Գազպրոմը» տեղեկացրեց, որ ով գազի փողը չմուծի, անջատելու են։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ այսօր նշանակված՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քաղաքացիական հայցով դատական նիստն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի, հետաձգվել է: 168.am-ին հայտնեց Արարատ Միրզոյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Գրիգորյանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 083 հազար 464:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին դեսպան Արա Սահակյանն է:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ՝ Կառավարությունն արդեն ներդրած սոցիալական աջակցության ծրագրերում լրջագույն փոփոխություններ անելու կարիք ունի, քանի որ արդեն երկրորդ արտակարգ դրության ժամկետն է լրանում, սակայն քաղաքացիներն այդ ծրագրերի շահառու չեն կարողանում դառնալ, որովհետև դրանք հասցեական չեն:
Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած կառավարությունը արդեն հատել է անհեթեթի բոլոր սահմանները: Նրանք շարունակում են գործել ընդդիմադրի կերպարի մեջ` առանց գիտակցելու, որ հիմա իշխանության կրող են և պետք է գործեն ու խոսեն օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում և պատասխանատվություն ստանձնեն, ոչ միայն իրենց արածների և չարածների համար, այլ նաև հայտարարությունների:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում կորոնավիրուսի հետևանքով դադարեցվել է ծննդատան աշխատանքը: Ծննդատուն №2-ը պացիենտներ չի ընդունում:
Կառավարությունը ցանկանում է պետական պարտքը մեծացնելու հնարավորություն ստանալ՝ առանց հստակ ծրագրերի, կամ, այլ կերպ ասած՝ կառավարությունը մեզ ասում է՝ տվեք պարտք վերցնելու հնարավորություն, հետո ես կորոշեմ՝ ինչպես ծախսեմ այդ փողերը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առաջիկա 10 օրերի ընթացքում աստիճանաբար հանվելու են սահմանափակումները, նշեց, որ այժմ առողջապահական համակարգը գիտի, թե ինչ է կորոնավիրուսը, և դրա դեմ պայքարի ձևերը, ուստի ժամանակին էր պետք ամեն ինչ փակել:
«Հիմա տեսեք՝ 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից, նրանք, ովքեր նաև վճարել են, նրանք էլ եղած հացի փողով են վճարել, որ գոնե տանը լույս ունենան՝ վառեն, երեխաները մթին չնստեն կամ դաս անեն: Այս մի խմբին, որին անջատել են, նրանք ո՛չ սնունդի փող ունեն, ո՛չ գազի ու լույսի փող ունեն: Կրկնում եմ՝ ՀՀ քաղաքացին պետք է տեղեկանա, որ պետությունն ունի խնայողություններ, և այդ փողերը ժողովրդինն է, որով պետք է նրան օգնեն, և սա պոպուլիզմ չէ, սա արվել է Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Դանիայում, Վրաստանում և այլ երկրներում»:
Իրանում ապրիլի 28-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 112-ով՝ կազմելով 92 հազար 584:
Ստամբուլի քաղաքապետարանն ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող ազգային ինքնիշխանության ու երեխաների տոնի առիթով օգնության փաթեթներ էր բաժանել քաղաքի բնակիչներին։ Այդ փաթեթների մեջ եղել է նաև մի գրքույկ, որի էջերից մեկում առկա լուսանկարում պատկերված են եղել իրար կողք նստած մուսուլման, քրիստոնյա, ալևի ու հրեա հոգևորականներ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:
Վարչապետն ընդգծեց՝ վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետև էներգետիկ ցանցերն այս վճարումներով փակել են մատակարարների առաջ իրենց ունեցած պարտքը․ «Եթե այդ էներգետիկ համակարգի աշխատողներն աշխատավարձ չստանան, էլի մեկ սոցիալապես անապահով խումբ է, չէ՞, ձևավորվելու, որին նորից կառավարությունը պետք է օգնի։ Հետևաբար՝ այս ձևով կառավարությունը կամ ՀԾԿՀ-ն լուծել է նաև այդ սեգմենտի հարցը, լուծել է նաև նպաստառուների հարցը, որ այդ էներգետիկ համակարգը հարկեր վճարի, և մենք կարողանանք այդ նպաստառուների նպաստները վճարել»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեղադրելով Չինաստանին կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվոuթյունը թաքցնելու համար, չի բացառում վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը:
Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։
Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը ժամանակավոր կառավարիչներ է նշանակել չորս բանկի՝ «Amrahbank»-ի, «NBC Bank»-ի, «Ata Bank»-ի և «AGBank»-ի համար:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Սահմանադրական դատարանը հետաձգեց նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, նախագահը դիմել էր ՍԴ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելու համար: