Անահիտ Ավանեսյան, ներկայացրեք հայցը…Բայց որ չառարկեք ուղիղ հեռարձակման դեմ. Հովհաննես Խուդոյան


Փաստաբան Հովհաննես  Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա, որ մամուլի խոսնակի պնդմամբ` Անահիտ Ավանեսյանը հայց չի ներկայացրել Բագրատ Սրբազանի դեմ վաղեմության ժամկետի պատճառով .«Հայցը պատրաստ էր,նախատեսվել է ուղարկել դատարան, սակայն հասկանալով, որ վաղեմության ժամկետի հետ կապված ետ էր վերադարձվելու, չենք ցանկացել ավելորդ ծանրաբեռնել դատական համակարգը` նաև դրսևորելով իրավահարգություն»:

Իհարկե այդպիսի խոստում տալու պահին գոնե իրավաբանի համար պետք է պարզ լիներ, որ վաղեմության ժամկետի խնդիր կա:

Քննարկելով Բագրատ Սրբազանի հետ`առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան և խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս