
Թուրքիան չեղարկել է ամերիկյան ապրանքների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը

Թուրքիան չեղարկել է ամերիկյան ապրանքների ներմուծման վրա դրված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին 2018-ից: Չեղարկումը վերաբերվում է 33 ապրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, մարդատար մեքենաների, ծխախոտի և կոսմետիկ ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերին: Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության՝ որոշումը կայացվել է արդյունավետ բանակցություններից հետո: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«Մենք կշարունակենք աշխատել 100 մլրդ դոլարի առևտրային ծավալին հասնելու քաղաքականությունը, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հիմնական նպատակներից մեկն է», – հայտարարել է նախարարությունը։
Նշվում է, որ լրացուցիչ մաքսատուրքերը չեղարկելու որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի շրջանակում: Էրդողանը օրերս կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին և սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։