Թորգոմ Ասատրյանը կապ չունի Արարատ Միրզոյանին սպանելու փորձի հետ. մեղադրանքը վերաորակվել է. պաշտպան

Արարատ Միրզոյանի Այսօր Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով դատական նիստն էր: Դատաքննության ավարտական փուլում այս գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ:

Այս մասին գրել է Թորգոմ Ասատրյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Սա նշանակում է, որ Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր):

Պաշտպանական կողմը համաձայն չէ նաև այս վերդիկտի հետ, դատավճռի դեմ ներկայացնելու է վերաքննիչ բողոք։

Քաղաքական իրավիճակը ստիպում է այսպիսի վերդիկտին նայել ըմբռնումով, որը ինչ-որ առումով նաև հաջողություն է։

Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում…

Երբ մեղադրանքն ու քաղաքական շահերը իրար խառնվում են՝ ճշմարտությունը հաճախ մռայլվում է»,-գրել է պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930