Բայց Երևանում անկասկած պետք է մնա նաև Լենինգրադյան փողոցը՝ որպես ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրուն պայքարի խորհրդանիշ․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց,այլ նաև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց ՝ ի պատիվ Մեծ Հայրենականի հայ հերոսների։

Տեղեկացա,որ հանրային տիրույթում քննարկվում է անվանափոխել Լենինգրադյան փողոցը ՝վերանվանելով այն Քըրք Քըրքորյան փողոցի։

Քըրք Քըրքորյանը անշուշտ հայ ազգի երևելի զավակներից է։

Քըրք Քըրքորյան փողոց Երևանին անշուշտ անհրաժեշտ է ու այն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։

Տարբերակները, եթե կարիք լինի,կարող եմ հուշել։

Բայց Երևանում անկասկած պետք է մնա նաև Լենինգրադյան փողոցը՝ որպես ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրուն պայքարի խորհրդանիշ։

Ավելին. հարկ է նշել, որ հայ ժողովրդի զավակներ Հովսեփ Օրբելին/Էրմիտաժի ղեկավար/, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովն ու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի պաշտպանության սիմվոլներից են։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է մայրաքաղաքում ունենալ նաև Ստալինգրադի փողոց /եթե դեռ չկա/ ,որը կխորհրդանշի ֆաշիզմի դեմ հաղթանակն ու հայ ժողովրդի փրկությունը հնարավոր թուրքական ներխուժում-հարձակումից։

Անհերքելի փաստ է,որ Ստալինգրադի ճակատանարտի պարտության ելքի արդյունքում թուրքական 750.000-1 մլն զորամիավորումը պատրաստվում էր հարձակվել նաև Հայաստանի վրա։

Թե դրանից հետո ի՞նչ կմնար Հայաստանից,դժվար չէ պատկերացնել։

Հասկանում եմ ,որ որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում,բայց այդ հաղթանակը նախ ազատխգրեց ողջ Եվրոպան նացիզմից, և  նաեւ հայ ժողովրդին հնարավորություն տվեց իր հայրենիքում հզորացնել Հայոց Երկրորդ հանրապետությունը, որը հիմք հանդիսացավ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրել Հայոց Երրորդ Հանրապետությունը»։

Տեսանյութեր

Լրահոս