Լևոն Մնացականյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. նա Երևանում է

168.am-ի տեղեկություններով, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանն այս պահին Երևանում է: Նա մասնակցում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանն ասել էր, որ Ապրիլյան ռազմական իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ հանձնաժողովից իրեն դեռ չեն հրավիրել:

Հավելենք, որ 2015-ի հունիսի 15-ին Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, իսկ 2018թ. դեկտեմբերի 14-ին ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930