«Դուք չեք մեղավոր, ձեր անցյալն է մեղավոր, որ ինքնուրույն կայանալու հնարավորություն չի տվել»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում չակերտներ բացել՝ իր վերջին գրառման վերաբերյալ։

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Դուք չեք մեղավոր, ձեր չհիմնավորված ինքնավստահությունն է մեղավոր, որ սեփական ճշմարտությունից այն կողմ ոչինչ չի ուզում տեսնի։Եվ ինչքան նեղ է ու փոքր ձեր իմացության շրջանակը, այնքան մեծ է ու անսասան ձեր ինքնավստահությունը։ Չէ, դուք չեք մեղավոր, ձեր անցյալն է մեղավոր, որ ինքնուրույն կայանալու հնարավորություն չի տվել…

Հ.Գ. «Չբռնե՞մ, կատաղեմ» շարքից»։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է ուղղված իր գրառումը՝ իշխանության ներկայացուցիչների՞ն, և ի՞նչն էր պատճառը նման գրառում անելու։

«Բոլոր չհիմնավորվախ ինքնավստահություն ունեցողներին։ Եկեք՝ խորհրդավորությունը պահպանենք»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս