Հայաստանը ռազմական ծախսերով ամենամեծ ՀՆԱ ունեցող երկրների տասնյակում է․ SIPRI

Օրերս Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի, հրապարակած զեկույցի համաձայն՝ 1988 թվականից սկսած աշխարհում  ամենամեծ ռազմական ֆինասավորումը գրանցվել է 2019 թվականին և այն կազմել է 1.917 տրլն դոլար՝  3,6 տոկոսով  ավելին, քան 2018 թվականին և 7,2 տոկոսով ավելին, քան 2010 թվականին։

Զեկույցում նշվում է, որ 2019թ. աշխարհում ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.2 տոկոսը: Ինչպես նախորդ տարիներին, 2019 թվականին ևս Հայաստանը ընդգրկվել է աշխարհում այն 10 երկրների շարքում, որոնք ամենամեծ ռազմական բեռն ունեն ՀՆԱ-ի համեմատ, այսինքն՝ դիտարկված 149 երկրներից 10-ը ռազմական ծախսերի համար հատկացրել են  ՀՆԱ-ի 4,0 տոկոսը կամ ավելին։  Տասնյակը, ըստ զեկույցի, գլխավորում է  Օմանը, որը  զինված ուժերի վրա ծախսում է ՀՆԱ-ի 8,8 տոկոսը, Սաուդյան Արաբիան՝  8.0 տոկոս, Քուվեյթը՝ 5,6 տոկոս, Իսրայելը՝ 5,3 տոկոս, Հորդանանը՝ 4,7 տոկոս, և Լիբանանը՝ 4,2 տոկոս, որոնք մերձավորարևելյան երկրներ են, իսկ  մյուս 4 երկրների ցանկում  նաև Հայաստանն ու Ադրբեջանն են, Հայաստանը ՝ 4,9 տոկոսով, Ադրբեջանը՝ 4,0 տոկոսով։   Այս տասնյակում Հայաստանը՝ վեցերորդ, իսկ Ադրբեջանը՝ իններորդ տեղում են։

Հարկ է նշել, որ 2018 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանը ռազմական ծախսերի համար հատկացրել էր ՀՆԱ-ի  4.8 տոկոսը։

 

Տեսանյութեր

Լրահոս