Բաժիններ՝

Ուկրաինայի իշխանությունները նշել են կարանտինի սահմանափակումներն արագ հանելու պայմանները

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի արագ անկման պարագայում հնարավոր կլինի կարանտինից դուրս գալու առաջին փուլից անցում կատարել միանգամից երրորդին և չորրորդին: «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտար Վիկտոր Լյաշկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ներկայացրել էր կառավարության՝ մայիսի 11-ից կարանտինից դուրս գալու ծրագիրը, որը ենթադրում է 5 փուլ:

«Եթե մենք ունենանք հիվանդների թվի կտրուկ նվազում, ապա կարող ենք առաջին փուլից անցում կատարել հաջորդներին»,-ասել է գլխավոր սանիտարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930