
Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

«Արցախ» հայրենակցական Հ/Կ նախագահ Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասված է.
«Մեծարգո պարոն Հարությունյան,
Իմ և «Արցախ» հայրենակցական Հ/Կ անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։
Դուք ստացել եք Արցախի ժողովրդի վստահությունը՝ ամրապնդելու տասնամյակների ձեռքբերումները, որոնցում անձնապես ունեցել եք մեծ ներդրում, և շարունակական դարձնելու Արցախի հզորացումն ու զարգացումը։
Այդ նպատակին հասնելու համար, որտեղ իրենց առանցքային նշանակությունն ունեն Արցախի սոցիալական, տնտեսական և հանրային այլ ոլորտները, հայտնում եմ իմ և «Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպության լիակատար աջակցությունը՝ կազմակերպության ստանձնած առաքելությանը համահունչ։
Ձեզ և Արցախի հերոսական մեր ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերի ներդաշնակման շնորհիվ»։