«Հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը». Անդրանիկ Քոչարյանը` Լևոն Մնացականյանի հետ քննարկման մասին

Այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր, որին մասնակցեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ ղեկավարել է Արցախի ՊԲ-ն: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց  Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ մոտ 4 ժամ առանց ընդմիջման աշխատել են:

Հավելենք, որ 168.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Մնացականյանն այս նպատակով գտնվում է Երևանում:

«Հաշվի առնելով, որ Լևոն Մնացականյանը եկել է Արցախից, և ինքը ղեկավարում է մեր ուժային մյուս կառույցը, մի բան կարող եմ ասել` հանձնաժողովի աշխատանքը ես այսօր հերթական անգամ գնահատում եմ արդյունավետ, մնացածը կյանքը ցույց կտա` մեր եզրակացությունների մեջ ինչքանով այդ արդյունավետությունն արտացոլված կլինի»,- նշեց նա` վստահեցնելով, որ հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ:

«Հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը, հարցաշարում չներգրավված հարցեր ենք միասին գտել և խոսել ենք այդ բաների մասին: Հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը, և դրանք միասնական են, և որևէ մեկը չի կարող դա փոխել»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս