
COVID-19. Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում

Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: Դրական դինամիկան օգնում է իտալական քաղաքներին պլանավորել իրենց կյանքը կարանտինից հետո: Մասնավորապես, Միլանը, որտեղ առաջին անգամ վերջին տարիներին օդի մաքրության բարձր ցուցանիշ է գրանցվել, մտադիր է ավտոմոբիլային երթևեկությունը քաղաքում պահպանել նվազագույն մակարդակի վրա: