ԿԸՀ-ն որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
Քվեարկության ընթացքին հետևելու է ավելի քան 2400 դիտորդ, որոնց թվում՝ ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Կարգուկանոնին հետևելու համար ներգրավվել է ոստիկանության ավելի քան 6000 աշխատակից:
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննության երրորդ օրն է. ՈՒՂԻՂ
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների փորձագետները կարծում են, որ պատվաստված աշակերտներն ու ուսուցիչները կարող են դպրոցներում դիմակներ չկրել:
Աճեց մի սերունդ, որն ամբողջ ժողովուրդ չէ, բայց արդեն քանակային իմաստով որակ է կազմում։ Այո, այդ ժեխը դարձավ հեղափոխական, դա նույնն է, ինչ Պետրոգրադում այն նավաստիները, որոնք ամիսներով չէին լողանում՝ փողկապ կամ լայնեզր գլխարկ դնող մարդուն կարող էին գնդակահարել։ Եղավ այդպիսի մի հեղափոխություն նաև այստեղ, որի անունը դրեցին թավշյա։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և նրա զուգընկերուհին՝ Սյուզանա Տիրը սպասում են իրենց առաջնեկին:
«Ռուսաստանը պարտավորվում է մեր անվտանգային խնդիրները լուծել, Եվրամիությունն էլ դրամաշնորհներ է տրամադրում։ Ստացվում է, որ երկու մեծ բևեռներ Հայաստանին տանում են սահմանների սահմանագծման ու ճանաչման՝ իրենց համար նպատակ ունենալով տարածաշրջանը բերել կայունացման, և դա անում են մեր հաշվին։
Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ, որ իր կողմից արժանի համարված ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած տարբերակ ներկայացնելու է ժողովրդի քննարկմանը՝ հենց Հանրապետության հրապարակում:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանում հուլիսի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1364 նոր դեպք:
«Բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը , որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85 հազար 694-ով, վերջին 24 ժամում մահացել է 151 մարդ:
Ես վաղուց դադարել եմ զարմանալ ու զայրանալ անբարոյականության «պերեդոզների» վրա, երբ զոհված ու գերեվարված հայ զինվորի «զտում» են տեղանքով, բայց հիմա ընդամենը մի փոքրիկ «սպռավոչկա» ներկայացնեմ։
«Վարչական ռեսուրսի կիրառման տեսակետից էական նշանակություն ունի, թե երբ է Նիկոլ Փաշինյանը սկսել իր քարոզչությունը». Արա Զոհրաբյան:
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը և հրապարակայնությունը` քննարկումների մի մասը տեղափոխելով խորհրդակցական սենյակ կամ օրենքով չնախատեսված խորհրդակցության ձևաչափ»։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ սեփական դիմումի համաձայն հուլիսի 7-ից աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել նրա տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա:
2020 թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Գայ համայնքում տեսչական ստուգում էր անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր. «Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը […]
Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման՝ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքների քննությունը:
«Վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը». Վարդևանյանը պատասխանը՝ Բադասյանին:
Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«ՀՀ-ում ցավալիորեն իրավագիտակցության մակարդակը բարձր չէ, ցածրի և միջինի համադրման մեջ է գտնվում»:
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ նա «Հայաստան» դաշինքի ցուցակի 17-րդ համարն է և պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննության երկրորդ օրն է. ՈՒՂԻՂ:
«Վարչական դատարան ընտրական արձանագրությունների կամ արդյունքների վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացվել». Արամ Վարդևանյան:
Աֆղանստանում ծայրահեղական «Թալիբան» զինված խմբավորման հետ բախման հետևանքով չորս ոստիկան է մահացել: