«Գերիների վերադարձից հետո մի անամոթ արշավ է սկսվել․․․»․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «էս անամոթ սելեկցիան դադարեցրեք․․․
Գերիների վերադարձից հետո մի անամոթ արշավ է սկսվել, թե ինչի՞ գերեվարվածների մեջ արցախցիներ չկան ու ինչի՞ են արցախցիներ քիչ զոհվել։
Ես վաղուց դադարել եմ զարմանալ ու զայրանալ անբարոյականության «պերեդոզների» վրա, երբ զոհված ու գերեվարված հայ զինվորի «զտում» են տեղանքով, բայց հիմա ընդամենը մի փոքրիկ «սպռավոչկա» ներկայացնեմ։
Արցախյան վերջին պատերազմում զոհվել է Արցախի 750 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Անհետ կորած է համարվում 83 անձ։ Գերությունից վերադարձած 103 ռազմագերիներից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։
Հա, չմոռանաք հանկարծ Արցախի բնակչության թիվը։
Մի բան էլ ասեմ՝
թուրքերը 2 արցախցու մորթել են Հադրութի եկեղեցում` խորանի վրա, Քարին տակ գյուղում մտավոր խնդիրներ ունեցող մի կնոջ են քառատել, Հադրութի իր տան մեջ խոշտանգելով սպանել են աստվածաբան, նարեկագետ Վահրամ Լալայանին, Տող գյուղում, իր տան այգում գլխատել են 2 տարեց տղամարդու։
Ու էսպիսի դաժանությամբ խոշտանգել եւ սպանել են 39 արցախցու։
Ամոթ է՝ մի արեք։ Չկա՛ արցախցի, երեւանցի, կապանցի, արարատցի զինվոր։ Կա՛ հայ զինվոր, կա՛ գերեվարված հայ զինվոր ու մենք նրանց բոլորին տուն վերադարձնելու պարտք ունենք»։