
Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 151 մարդ

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85 հազար 694-ով, վերջին 24 ժամում մահացել է 151 մարդ: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին:
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 664 նոր դեպք, որոնցից 1418-ը հոսպիտալացվել են:
Երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 355 հազար 786 դեպքից 3 մլն 10 հազար 90-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3602 քաղաքացիներ ծայրահեղ ծանր վիճակում բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: