Բաժիններ՝

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են պատվաստված աշակերտներին դպրոցում դիմակ չկրել

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների փորձագետները կարծում են, որ պատվաստված աշակերտներն ու ուսուցիչները կարող են դպրոցներում դիմակներ չկրել: Այս մասին նշվում է նրանց կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Փորձագետները նկատել են, որ այս պահի համար առաջնային է արդեն աշնանը դպրոցներում սովորական դասապրոցեսներին վերադառնալը:

Նշվում է, որ դպրոցների ղեկավարությունն իրավասու է սեփական նորմերը մտցնել՝ կապված դիմակների կրման և սոցիալական հեռավորություն պահպանելու հետ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ներկայացուցիչները հիշեցրել են, որ ԱՄՆ-ում այս պահին 12 տարեկանից փոքր երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստում չեն անում:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 33.8 մլն մարդ, մահացել են ավելի քան 606 հազարը: Երկու ցուցանիշներով էլ երկիրն առաջատար է ողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս