Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները քննադատող ԵԽ-ի բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարությունը բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում։

Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, որ այս բանաձև բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։

Նշենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մեջ հատուկ անդրադարձ էր կատարվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու նպատակով սահմանադրական դատարանում ծավալվող գործընթացներին՝ հիշեցվելով, որ այդ կուսակցության շուրջ 4000 անդամ արդեն իսկ բանտարկված է: ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ ասված էր, որ այդ քայլը միջնաժամկետ կտրվածքով լուրջ քաղաքական սխալ կլինի, լրջորեն կհարվածի բազմազանության և ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաև դրա հետևանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս