Նիստը նախագահող Արման Դիլանյանը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի աշխատանքը հուլիսի 11-ին, կիրակի օրը։
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննության չորրորդ օրն է. ՈՒՂԻՂ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել:
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել են գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղությամբ։
Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահի դրությամբ նահանգի չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Դրա արդյունքում Նյու Յորքի բնակիչները սկսել են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին:
Գնում ենք ինքնակամ ներկայանանք այն իրավապահներին, որոնցից 2 օր է հնարավոր բոլոր եղանակներով փորձում էինք պարզել, թե արդյոք անհրաժեշտություն կա, որ Զաքարյանը ներկայանա որևէ մարմնի։
Սևծովյան նավատորմը ձեռնամուխ է եղել Սև ծովի ջրատարածքում Հունաստանի ռազմածովային ուժերի Daniolos հրթիռային մոտորանավակի գործողություններին հետևելուն: Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երազած Հայաստանը պատկերված է այս «քարտեզում»։ Մոխրագույն գծանշումով հատվածները Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից արդեն իսկ առաջ մղվող, այսպես կոչված, «Ադրբեջանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին է» Հայաստանի ներսում։
Դա տեղի է ունեցել Իսրայելի երկարամյա առաջնորդի պաշտոնանկությունից գրեթե մեկ ամիս անց: Նեթանյահուն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ երկրի նախագահը որոշել էր, որ ութ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչները պետք է կոալիցիոն կառավարություն ստեղծեն:
3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավային Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան)՝ Դմանիսի քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա (104 կմ հեռավորության վրա Թբիլիսիից), հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում “Զանգեզուրի Միջանցք” անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն – “Արևելյան Զանգեզուր”: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։
Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա:
Մոսկվայի բնակչներին նախազգուշացրել են կիրակի սպասվող 33 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի և ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի ղեկավար Եվգենի Տիշկովեցը:
Սիրիայի Դեր Զորի նահանգի Օմար նավթահանքավում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հայտնում է SANA- ն:
Ոստիկաններն անտեղի բաժին են կանչում որոտանցիներին ու փորձում ցուցմունք կորզել նրանցից վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի դեմ։ Պատրաստվում են թողնել գյուղը, թե չազատեն գյուղապետին։ Հող հանձնողներին կանչում են ապրելու թուրքի բերան Որոտանում։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղիների մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո առաջին անգամ, հուլիսի 11-ին կեսօրին մոտ անգամ հայտնվել է հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբում. այդ հիվանդանոցում է գտնվում նրա հիվանդասենյակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավատացյալների հետ Սրբազան Քահանայապետի ավանդական հանդիպման ուղիղ հեռարձակումը «Տիրոջ հրեշտակը» կեսօրյա աղոթքի կապակցությամբ իրականացրել են Սուրբ Աթոռի Vatican Media հեռուստաընկերությունը և իտալական RAI պետական հեռուստատեսությունը: Սովորաբար այդ աղոթքը Հռոմի պապը կիրակի Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից է բարձրացնում։
Կարեն Ճշմարիտըանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մուկուչյան Տիգրանին փոխանցեք` եթե կարող է, թող խոսելիս նայի Դավիթ Հարությունյանի աչքերի մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի:
Ամեն ինչ այ էս մակարդակի է արել իրավապահ համակարգը, դրա համար իրավունքն ու օրինականությունը դեֆիցիտ են։
Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո իրենց որդիներին տեսնելու կամ հայրենիք վերադարձնելու հույսը կորցրել են։ Պատերազմից հետո, երբ հայկական կողմն ունեցավ բազմաթիվ անհայտ կորած ու գերեվարված զինվորներ, 90-ականներին անհայտ կորած ու գերեվարված անձանց ծնողները, թողած իրենց որդիներին, սկսեցին մտածել 18-20 տարեկան տղաների մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ամեն օր դաժան տեսանյութեր էր տարածում։
ՍԴ-ն վերսկսում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությունը. ՈՒՂԻՂ
Մոսկվան հաղթահարել է «Քովիդ-19»-ով վարակվածության գագաթնակետը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ֆրանսիացի դիզայներ Թիերի Գոգենը ներկայացրել է 350 միլիոն դոլար արժողությամբ նորագույն մասնավոր գնացքի կոնցեպցիան:
Սա ըստ էության նշանակում է, որ չնայած դատախազության` բողոքարկման իրավունքին, քանի դեռ վճիռը չի բողոքարկվել, ու չկա կայացված դատական ակտ, դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած ակտը ենթակա է անհապաղ կատարման, ու ըստ այդմ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները կասեցված էին դատաքննության ընթացքում, իրավունք ունի վերադառնալ աշխատանքի։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր օրերում, ոչինչ այնքան չի՛ տկարացնում մեր ժողովրդին պայքարելու ոգուց, որքան ա՛յն աղետալի մոլորանքը, թե իրենց ճակատագիրը բարվոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր: Ասեմ ավելին, մի ժողովո՛ւրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը։ ԿԸՀ-ի որոշման մեջ նշված է, որ նիստը հետաձգվել էր հուլիսի 11, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին և իրացնել իր իրավունքը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո են, Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնական այց կատարել դեպի ազերների կողմից օկուպացված հայկական Շուշի։
Բոլոր ավստրալացի զինվորականները հեռացել են Աֆղանստանից: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթեր Դաթոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում: