
Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ սեփական դիմումի համաձայն հուլիսի 7-ից աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել նրա տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա:
Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը 2019թ. սեպտեմբերին նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար, ապա 2020թ. փետրվարին դարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:
Հովհաննես Մանուկյանի հրաժականի դրդապատճառները հայտնի չեն: