ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի հուլիսի 9-ի նիստին. «- ՍԴ նիստը նախագահում է դատավոր Արման Դիլանյանը, ով դրա իրավունքը չունի։

– ՍԴ նիստին մասնակցող դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը (զեկուցող դատավոր) լեգիտիմ չեն։

– Ոչ օրինական ճանապարհով սահմանափակված է քաղաքացիների մուտքը ՍԴ նիստերի դահլիճ:

– Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է:

– ՍԴ-ի կողմից արհեստականորեն մեծացվել է դատավարության մասնակիցների կազմը:

– Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, ՀՀ դատախազության և Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների տեսակետները համընկնում են։

– ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հստակ փաստերի առկայության դեպքում, չի ներկայացել դատավարությանն իր անհնարինության հարցը, ինչը վկայում է Բարձր դատարանի դատավորին ոչ վայել անազնվության մասին։

– ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը նիստին ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում:

– Նիստը նախագահողի իրավիճակին տիրապետելու պատճառով նիստ ձգձգվում է եւ չի ընթանում սահուն կերպով:

– Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը և հրապարակայնությունը` քննարկումների մի մասը տեղափոխելով խորհրդակցական սենյակ կամ օրենքով չնախատեսված խորհրդակցության ձևաչափ»։

Տեսանյութեր

Լրահոս