ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով անցած ու չանցած իրական ընդդիմության խնդիրը լինելու է քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակի պահպանումը։
Ինչպես գիտեք «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ այս հանդիպումը շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների, որով նա վերջնականապես պետք է ոչնչացնի Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետև, եթե, պլանների համաձայն, Ադրբեջանին է հանձնում Տավուշի մարզի գյուղերը, բացում Մեղրիի միջանցքը, Ադրբեջանին հանձնում տարածքներ նաև այլ մարզերից, ապա Հայաստանն այլևս մնում է միայն Երևանով, ու Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները, որոնք հնարավորություն են տալիս կիսել գնահատականները, փոխադարձաբար լսելի լինել միմյանց: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների շուրջ հարյուր ներկայացուցիչներ երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Հունիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել էր Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այն մասին, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներն այդ երկրում պահվում են՝ որպես պատանդներ:
2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Հուլիսի 8-ին՝ հերթական նիստում, ի թիվս այլ չզեկուցվող հարցերի՝ գործադիրն ընդունեց որոշում Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին. լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:
«Արևմուտքն Ալիևի գռեհկությունը բազմիցս է կուլ տվել, և այդ միտումները շարունակվելու են, որովհետև միջին ստատիկ եվրոպացու տուն մտնող գազը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը, Արցախը և այլն։ Արևմուտքը լուռ ու մունջ նայելու է, թե ինչ է անելու Ալիևը, եթե վերջինս տանկերով մտնի և սպանի Արցախում մնացած բնակչությանը, լավագույնը, որ Եվրոպան կանի, ինչ-որ զայրացած արձանագրում կանի, որն այդպես էլ կմնա դատարկ խոսակցության մակարդակում։
Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է armeniatoday–ի հետ զրույցում։
Պետք է որպես վկա հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու՝ քանի զինծառայող է մասնակցել ընտրությանը. Արամ Վարդևանյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, նրա վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում։ Առայժմ դա իրականացվում է անհայտ ծագման ու կասկածելի շահերով առաջնորդվող, ադրբեջանական նավթամուղի պաշտպան ոմն մեկի խմբակի կողմից։
Պուտինն ասում էր, որ այդ վստահության քվեով Փաշինյանը կարող է շարունակել ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձվել էին թե՛ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, թե՛ Մոսկվայի 2021թ. հունվարի 11-ի փաստաթղթերով, թե՛ շատուշատ այլ բանավոր ձեռքբերված պայմանավորվածություններով, և, ինչո՞ւ ոչ, խոսքը գուցե նաև նոր պայմանավորվածությունների մասին է, որոնք պետք է դեռևս ձեռք բերվեն, այդ թվում՝ նաև, օրինակ, ռուս խաղաղապահների տեղավորումը Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, դեմարկացիայի, դելիմիտացիայի և հայտնի անկլավների թեման»:
Նախագահին որպես վկա ներգրավելու մեջ որևէ տրամաբանություն չեմ տեսնում. ՔՊ ներկայացուցիչ:
2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա ուղեկցող պատվիրակությանը:
Պաշտպանում եմ ՄԻՊ-ին՝ գործով որպես վկա ներգրավելու միջնորդությունը. Դավիթ Հարությունյան:
Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, Հայաստան դաշինքը՝ 7։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:
Գտնում եմ, որ Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը պետք է ներգրավվեն գործում որպես վկա. Արամ Վարդևանյան:
Նախագահը ՍԴ-ում պետք է մեկնաբանի ընտրությունները հենց հունիսի 20-ին նշանակելու հարցը. Թովմասյան։
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը։
Միջնորդում եմ՝ սույն գործով որպես վկա հրավիրել հանրապետության նախագահին, ՄԻՊ-ին. Հրայր Թովմասյան:
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ղեկավար Լուսինե Ավետյանին ձերբակալելուց հետո իրավապահ մարմինները սկսել են հերթով խուզարկել Սյունիքի մարզի համայնքապետերի, գյուղապետերի բնակարանները, որից հետո կամ նրանց ձերբակալում են, կամ տանում անհայտ ուղղությամբ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի հյութերի արտադրության գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 53-ի:
168.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աշխատասենյակը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի կադրային «բարեփոխումների» ալիքը շուտով կհասնի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին:
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում և Սանասարում (Կուբաթլի) ադրբեջանական կողմը սահմանապահ ծառայության 2 նոր զորամաս է բացել, հայտնում է Haqqin.az-ը։
«Նա իմ եղբայրն է, շատ բաներ չեմ ասում, թող ժողովուրդը նրա մասին իր կարծիքն ասի, արդեն քանի տարի է՝ համայնքապետ է։ Ասում են՝ ընկերոջ մասին ընկերոջից կարծիք մի հարցրու, օտարից հարցրու։ Ինքը ենթակա անձ է, թե ինչ է կատարվել, չեմ կարող ասել։ Ազգի համար կռվող տղան ի՞նչ պետք է աներ, իր ազգին վատ բան կարո՞ղ է անել՝ ոչ։ Վերջը երևի լավ կլինի, ամեն ինչի վերջը պետք է լավ լինի»,- եզրափակեց Սեյրան Օհանջանյանը։