Բաժիններ՝

Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են

Մոլդովայում կիրակի մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի ԿԸՀ մամուլի քարտուղարին, տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան՝ 08:00) 2000 ընտրատեղամաս է բացվել երկրի ողջ տարածքում:

Քվեարկության ընթացքին հետևելու է ավելի քան 2400 դիտորդ, որոնց թվում՝ ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Կարգուկանոնին հետևելու համար ներգրավվել է ոստիկանության ավելի քան 6000 աշխատակից:

Ընտրություններն անցկացվում են լարված համաճարակաբանական իրավիճակում: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում իշխաննություններն անվճար դիմակներ կբաժանեն ընտրողներին: Քվեարկելու համար ևս 150 կետ բացվել է 36 այլ երկրներում:

101 մանդատ ունեցող խորհրդարանի ընտրություններում առաջադրվել է ավելի քան 1000 թեկնածու, որոնք ներկայացնում են 20 կուսակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս