Հարավային Կորեայում ամերիկյան արտադրության ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Պատահարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգում։ Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
2022 թվականի 10 ամսում գինու արտահանումն աճել է 6,2 տոկոսով։ Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Վրաստանից արտահանվել է գրեթե 201 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գինի։
Բա ձեր վերադաս Նիկոլին ինչի՞ չեք հրավիրում ԱԱԾ-ը ու հարցնում, – Տո այ դիշովկա, նոյեմբերի 9-ին ու սեպտեմբերի 13-ին ծնվածները ձեզ ի՞նչ էին արել, որ ընդմիշտ իրենց ծննդյան օրերը հարմարեցրեցիք ողբերգության:
Հայաստան-Ադրբեջան բրյուսելյան գործընթացի ու Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպման տապալման ֆոնին շարունակվում են Պուտին-Ալիև ինտենսիվ բանակցությունները։
Դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանը բարբարոսություն է համարում այն, որ «Եռաբլուրում» տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ ոստիկանները ուժով հեռացրել էին զոհված զինծառայողներին, իսկ հետո դատի տվել նրանց:
Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
«Զուտ որպես այդպիսի ձևակերպում, ես դրա հետ համաձայն չեմ։ Գուցե ընդհանուր կոնտեքստից կտրված է այս ձևակերպումը, բայց առաջարկում եմ չմտնել այդ դաշտ, ավելին՝ ես չեմ ցանկանում մեկնաբանել Իշխան Սաղաթելյանի ասածները։ Սաղաթելյանն իմ ընկերն է, և կապ չունի, եթե անգամ սխալ է ասել, ես պատրաստ եմ նրա այդ սխալի համար կանգնել նրա կողքն ու նրա հետ լինել մինչև վերջ»,- ասաց Վարդանյանը։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, ժողովրդավարության և ժողովրդագրության հարցերով պատասխանատու Դուբրավկա Շույցան կարծում է, որ ուկրաինացի փախստականները հակամարտության ավարտից հետո երկար տարիներ կմնան Եվրոպայում։
Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ եւ զավեշտալի դրսեւորումներ, որոնց պարագայում անգամ մեր քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ։
2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. այս անգամ պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։
Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային նոր պատերազմի, ընդ որում՝ այն չի լինելու 44-օրյայի մասշտաբի, ոչ էլ անգամ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ռազմագործողությունների պես, այլ ծավալվելու է Հայաստանի խոր թիկունքում։ Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել ցանկացած սցենարի։
Ներկայում փրկարար ծառայությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ժամանակ առ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հասարակությանը «զբաղեցնելու» համար, կամ գուցե այլ նպատակով հանրայնացնում է պետական դավաճանության «մանր» դեպքեր: Մանր դեպքեր ասելով՝ նկատի ունենք, օրինակ, 100-200 դոլարի, մերկ մարդու լուսանկարների դիմաց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցում թշնամուն: Մինչդեռ պետական դավաճանության համատեքստում շատ ավելի լուրջ հարցեր կան, որոնց մասին անգամ թույլատրելիի սահմանում տեղեկություն պարունակող հաղորդագրություն կամ տեսանյութ չի տարածվում, և տպավորություն է, որ մեր երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու մարմինը միայն մանր-մունր գործերով է զբաղված:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշանակել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորների հերթական ընտրությունների օրը։
ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովը մեր հերթական տապալումն ու պարտությունն էր։ Ստացվել է այնպես, որ մեր դաշնակիցը մեզ այլևս չի պաշտպանում։ Նախկինում Մոսկվան գոնե չեզոք դիրք էր զբաղեցնում, իսկ այժմ, երբ մեր տարածքում ադրբեջանական ուժեր կան, նա իրեն շատ պասիվ է պահում և մեր ուզածը չի անում։ Դժգոհության համար, իհարկե, հիմք կա, բայց պետք է հասկանալ, թե ինչպես հասանք այս վիճակին։
64 տարեկան հասակում վախճանվել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում երկրում առկա իրավիճակի շուրջ զրուցել ենք դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 22:45-ին, 168.am-ում:
Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազության լրատվական ծառայության։
Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովը, որը կընթանա մինչև նոյեմբերի 26-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ է տեսնում:
Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ժամանել է Կիև։
Ադրբեջանը Բրյուսելում չի ցանկանում հանդիպել՝ որպես պատճառ նշելով Էմանուել Մակրոնի ներկայությունը։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրման հետևանքները միայն այդ դրվագով չէ, որ պայմանավորված են, այլ աշխարհաքաղաքական զարգացումներով: Իսկ «դեմարշը», ըստ Լարիսա Ալավերդյանի, այն է, ինչի համար եկել են այս իշխանությունները:
Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը։
Թուրքական Դիարբեքիրում մարդատար ավտոբուս է շրջվել, նախնական տվյալներով տուժել է 20 մարդ;
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին: