
Իտալական կղզիներից մեկում սողանքի պատճառով ավելի քան մեկ տասնյակ մարդ անհետ կորել է

Իտալական Իսկյա կղզում հեղեղումների հետևանքով տեղի ունեցած սողանքի պատճառով անհետ կորել է առնվազն 13 մարդ, այդ թվում և՝ նորածին։ Այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
Ներկայում փրկարար ծառայությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում։