
Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել. հինգ մարդ է զոհվել

Հարավային Կորեայում ամերիկյան արտադրության ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Պատահարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգում։ Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Ամերիկյան Sikorsky ընկերության S-58T ուղղաթիռը, որը վարձակալվել էր տեղի իշխանությունը, թռիչք է կատարել՝ ուսումնասիրելով անտառը հրդեհի առաջացման վտանգների կանխարգելման համար։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ուղղաթիռում եղել է ընդամենը երկու մարդ՝ 71-ամյա օդաչուն և 54-ամյա մեխանիկը։ Բայց ավելի ուշ հաստատվել է հինգ մարդու մահը:
Երկրի վարչապետ Հան Դոկ Սուն հրամայել է հնարավոր ամեն ինչ անել պատահարի հետևանքները վերացնելու համար։