Ռուսաստանը վրացական գինու ամենամեծ շուկան է

2022 թվականի 10 ամսում գինու արտահանումն աճել է 6,2 տոկոսով։ Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Վրաստանից արտահանվել է գրեթե 201 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գինի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վիճակագրության համաձայն՝ հատկապես աճել է Ռուսաստանի Դաշնություն գինու արտահանումը։ Վիճակագրության համաձայն՝ 10 ամսում Ռուսաստան է արտահանվել 129 մլն դոլար արժողությամբ գինի, մինչդեռ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 106 մլն դոլար։ Աճը կազմում է 21,6 տոկոս։

Վրացական գինու արտահանման ծավալով Ռուսաստանին հաջորդում է Լեհաստանը։ Ըստ Geostat-ի՝ Լեհաստան է արտահանվում 12,3 մլն դոլար արժողությամբ գինի։ Երրորդ տեղում է Չինաստանը. այստեղ արտահանվել է 10,5 մլն դոլար արժողությամբ գինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930