
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը Բրյուսելում չի ցանկանում հանդիպել՝ որպես պատճառ նշելով Էմանուել Մակրոնի ներկայությունը։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է նա: