Մենք հասկանում ենք, որ այդ աղքատիկ և ամոթալի պաստառներով կանգնած երեխաներն ինքնուրույն չէ, որ կանգնել էին. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրման հետևանքները միայն այդ դրվագով չէ, որ պայմանավորված են, այլ աշխարհաքաղաքական զարգացումներով: Իսկ «դեմարշը», ըստ Լարիսա Ալավերդյանի, այն է, ինչի համար եկել են այս իշխանությունները:

168.am-ի հետ զրույցում այս համատեքստում անդրադառնալով ընդդեմ ՀԱՊԿ-ի և Պուտինի այցի կազմակերպված ակցիաներին՝ նա նկատեց. «Մենք հասկանում ենք, որ այդ աղքատիկ և ամոթալի պաստառներով կանգնած երեխաներն ինքնուրույն չէ, որ կանգնել էին. այդ ամենն այն դրսևորումներն են, ինչը ժամանակին արտահայտել էր ՀՀ ԱԽ քարտուղարը, այն, ինչ իրեն այսօր թույլ է տալիս արտահայտել ԱԺ խոսնակը, թե՝ մենք չենք թողնում, մեզ են թողնում:

Իսկ իրականում նման հարցերն այնքան թեթևսոլիկ բան չեն, ինչպես օրվա իշխանությունների արտահայտությունները. դրանք առավել խորքային հենք ունեն: Եվ այդ պատճառով՝ «թե ինչ հետևանքներ կունենա» հարցի պատասխանը կախված է աշխարհաքաղաքական բոլոր իրավիճակներից, գոնե միջանկյալ արդյունքներից, այլ ոչ թե զուտ Արևմուտքին դուր գալու ՀՀ կամքից:

Արևմուտքն այնքան միամիտ չէ. հրաշալի տեսնում է՝ ինչպես է ՀՀ-ն տարիներ շարունակ վերաբերվում իր ռազմավարական գործընկերոջը, պատկերացնում է՝ ինչ կարող է տեղի ունենալ ապագայում, եթե իրենք ընդգրկեն ՀՀ այս իշխանություններին ինչ-ինչ ծրագրերում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930