Ռիքերը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, բայց նրա պաշտոնի այս մասն Ադրբեջանում անտեսում են՝ դրանով իսկ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ-ի «չկայացածությունը»։
Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի անդամ պետությունների՝ նոյեմբերի 28-ին Ժնևում բացվող 9-դ խորհրդաժողովի ընթացքում առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կքննարկվի այդ փաստաթղթի իրականացման ընթացքը և կմշակվեն որոշումների և հանձնարարականների նախագծեր դրա հետագա կատարելագործման համար:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված պահանջին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:
Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչը էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները
Հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո Չինաստանը կորոնավիրուսի դեպքերի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական տեղեկությունը:
Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա, Trend գործայակությանը հայտնել է Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի քրեական օրենսգրքով հաստատված` մարդուն առևանգելու դեմ պատիժների պարագայում անգամ, այնուամենայնիվ, լինում են կնոջ կամքին հակառակ կամ կամոք առևանգելու դեպքեր, ինչն ավանդաբար «աղջիկ փախցնելու» պրոցես են անվանում։ «Հետևաբար, եթե մարդուն առևանգում ես ամուսնանալու նպատակով, ուրեմն` արդարացվա՞ծ ես» հարցին մարդու իրավունքների պաշտպաններն արձագանքում են այսպես․ «Միանշանակ` ո՛չ»։
Չինաստանում չորրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ի դեպքերի ռեկորդային քանակ, ասվում է Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
19FortyFive-ի սյունակագիր Ռոբերտ Քելլին ասել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները կարող են հանգեցնել Հարավային Կորեայի կողմից միջուկային զենքի ստեղծմանը հաղորդում է Gazeta. ru-ն:
Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։
ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով https://168.am/2022/11/23/1800663.html «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանել շրջանառությունից: Ինչպես հայտնել էին նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության […]
Վրաստանում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով, 360 հազար թոշակառու ներկայումս ձևակերպած վարկ ունի, նշված է Վրաստանի Ազգային բանկին «Լիբերթի Բանկի» (Liberty Bank) ներկայացրած ֆինանսական հաշվետվության մեջ։
ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներն այս շաբաթ անցկացրել են հանդիպում, բայց նախապատրաստված 17 համատեղ փաստաթղթերից ստորագրվել են ընդամենը 15-ը։
Կիրակի վաղ առավոտյան Իրանի օրենսդիրները 205 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել օրինագծին:
Լոռու մարզում, բռնապետիկի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկ-ենիչերիները դաժանորեն ծեծել են քաղաքացիներին։
Ստեֆանչուկը հայտնել է, որ այդ պատգամավորներն արդեն հեռացվել են այն պաշտոններից, որոնք զբաղեցնում էին Գերագույն Ռադայում։ Նրանք չեն ստանում նաև իրենց աշխատավարձը։
Հավատացնում եմ Ձեզ, որ ծննդյան օրվա խայտառակությունից հետո, ատեստատի խայտառակությունն է լինելու։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բելառուս հետաձգվել է՝ կապված Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ Ուկրաինայի հակամարտությանն աջակցությունը թանկ է նստում արևմտյան երկրների բնակիչների համար, սակայն նշել է, որ անհրաժեշտ է «աջակցել և մեծացնել» օգնությունը Կիևին։ Այս կարծիքը նա հայտնել է կիրակի օրը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։
Թուրքական Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչի արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին, հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։
Նշվում է, որ գործող դրամաշնորհներով վճարման պարտավորությունները կկատարվեն ժամանակին։
Հարավային Կորեայում ամերիկյան արտադրության ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Պատահարը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգում։ Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։