
Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ժամանել է Կիև։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ողջույններ Բելգիայի վարչապետին։ Մենք սկսում ենք բանակցությունները։ Համոզված եմ, որ դրանք առարկայական և օգտակար կլինեն երկու կողմերի համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում և տեսագրություն է տեղադրել հանդիպման սկզբից։
Շաբաթ օրը ավելի վաղ Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Մատեուշ Մորավիեցկին և Ինգրիդա Սիմոնիտեն ժամանել են Կիև և իրենց ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ ստորագրել են համատեղ հայտարարություն։