Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական արտադրության, առողջապահության ինֆորմատիզացիայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է փոխադարձ բաց լինելն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցել լայն ուղղություններով»,- հայտնել է Կուզնեցովը։

Միխայիլ Մուրաշկոն Հայաստանում է աշխատանքային այցով։ Նա Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930