Իսրայելը շարունակել է սահմանափակել հիվանդների, վիրավորների և բժշկական անձնակազմի ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել է վիրավորներին բուժհաստատություններ հասցնելուն, ասվում է հաղորդագրության մեջ
Ավելի վաղ Էմիրի գրասենյակային գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք ալ-Սաբահը հայտնել էր, որ 86 տարեկան հասակում մահացել է էմիր Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ով գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։
Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։
«Դրանք Բիլդերբերգյան հայտնի ակումբի՝ փողի տոպրակների հավաքածուի դրածոներն են, որոնք ոչ միայն ներում են, այլև ընդունում ու իրենք էլ մասնակցում են բոլոր այն ցեղասպանական գործողություններին, որոնք Ադրբեջանն իրականացնում է արցախահայերի նկատմամբ: Այդ գործիչները նպաաստում են նրան, որ Ադրբեջանը, քողարկվելով, այսպես կոչված, տարածքային ամոբղջականության սկզբունքով, իրականացնի Ցեղասպանություն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը, մեկնաբանելով ՌԴ նախագահի խոսքերը ԼՂ հակամարտության վերաբերյալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահը պարզապես փաստեր արձանագրեց, որը փորձում են խեղաթյուրել՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։
Տուժածների թվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ օրերս հայտարարել էր ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Դեկտեմբերի 15-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Թուրքմենստանը և Եվրամիությունն արդյունավետորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում և այդ գործընկերությունը համակարգված կերպով պետք է ընդլայնվի։
Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուս մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:
Ավստրալիայի կողմից հետախուզման մեջ գտնվող աֆղանստացնի Մասուդ Զիքիրիան Թուրքիան լքելուն պես ձերբակալվել է:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2023 թ–ին ակնկալում է ՀՆԱ–ի 7 տոկոս աճ, իսկ 2024 թ. համար՝ 5 տոկոս։ Այս մասին նշել Է ԱՄՀ–ն՝ Հայաստանի հետ վարկային համաձայնագրի կատարման վերանայված արդյունքների մասին մեկնաբանության մեջ։
Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 90,3 տոկոսը։ Այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհում ամենահզոր բանակն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ զինտեխնիկայի մատակարարման հարցում կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են թողել Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության վրա:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի հարցում դուրս կգա կեցվածքի շրջանակներից և պատասխանատվություն կդրսևորի։
«Այս իշխանության նպատակը մեկն է՝ համակերպվել այս խղճուկ իրավիճակի հետ՝ ցանկացած գնով կառչած մնալով իշխանությունից։ Վստահ եմ՝ դա խաղաղության պայմանագիր չի լինելու, որովհետև Ադրբեջանը որևէ քայլ չի զիջելու, իսկ Հայաստանի այս չարաբաստիկ իշխանությունը, փաստաթղթով ամբողջությամբ հրաժարվելով Արցախին տեր կանգնելու Հայաստանի իրավունքից, Հայաստանը դարձնելու է զրոյական ազդեցությամբ մի երկիր»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, սակայն իր պայմաններով։ Այս մասին Պեսկովը ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հունգարիան չի խոչընդոտել անդամ երկրներին ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու որոշում կայացնելու հարցում, քանի որ «ևս 75 անգամ» հնարավորություն կունենա դադարեցնել գործընթացը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե մեզ ծանոթ տերմինաբանությամբ խոսենք, ապա նաև Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրանը հետսովետական շրջանում չեն փոխել իրենց արտաքին քաղաքականության ուղենիշները, դրանցում գուցե ժամանակ առ ժամանակ շեշտադրումներ են փոխվել, բայց ռազմավարական նշանակության շահերը չեն փոփոխվել։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ որքան էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, պայմանավորված ԱՄՆ վարչակազմերով, պատահում են լարվածության շրջաններ, այնուամենայնիվ ԱՄՆ-ը երբեք չի կարող Թուրքիային դասել Ռուսաստանի և Իրանի շարքում, ԱՄՆ-ը, անկախ խնդիրներից, Թուրքիային դիտարկում է՝ որպես դաշնակից երկիր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի քաղաքացիներին հրավիրել է՝ մասնակցելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու առթիվ կազմակերպված տոնախմբություններին։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կձգտի հասնել վերընտրման։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին:
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը դեկտեմբերի 15-ին ելույթ է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ՝ նախազգուշացնելով Ռուսաստանից Հայաստանի հեռվանալու վտանգների մասին։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները նկատել են ճամպրուկներից գողությունների հարցով ճանապարհորդների գանգատների թվի աճ: Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ինչպես օդանավակայանի աշխատողների պահախցիկներում, այնպես էլ նրանց ավտոմեքենաներում և տներում։
Արդեն նիստի ընթացքում նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալը 43.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և հասել 4.4 միլիարդ դոլարի: Նա խոսեց նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներմուծման լավ ցուցանիշների մասին:
Կարևոր համաձայնություն է ձեռք բերվել օդանավակայանների ու աէրոնավիգացիաների գների ներդաշնակեցման վերաբերյալ։ Դա լավ պայմաններ կապահովի հայկական ավիաընկերությունների համար, ինչպես նաև կստեղծվի լավ հիմք զբոսաշրջության զարգացման համար։ Մեր տվյալներով երկու երկրների միջև զբոսաշրջային փոխադարձ այցերն ակտիվորեն աճում են:
Հայաստանին և Ռուսաստանին կապում են պատմական, բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։