Բաժիններ՝

BRICS-ի արտահերթ նիստում քննարկվել են ԱՄՆ առևտրային տուրքերի քաղաքականությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

BRICS-ի անդամ երկրների առաջնորդները  արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկել են ԱՄՆ առևտրային տուրքերի սակագնային քաղաքականությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Քննարկվել են BRICS-ի անդամ երկրների միջև առևտրային, տնտեսական, ֆինանսական, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության հարցեր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գագաթնաժողովը հրավիրվել է Բրազիլիայի նախագահի նախաձեռնությամբ՝ քննարկելու ԱՄՆ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը, այդ թվում՝ տուրքերի սակագների սահմանման հարցը։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն չի ընդունվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս