Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ Եվրոպային անվտանգության նոր ճարտարապետություն է անհրաժեշտ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծիքով Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծել և պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարել, որն ավելի շատ կողմնորոշված ​​կլինի դեպի գերմանական և եվրոպական շահերը:

Այս մասին Ֆրիդրիխ Մերցն ասել է Գերմանիայի դեսպանների համաժողովում, որը տեղի է ունենում երկրի արտաքին գործերի նախարարությունում:

«Այն, ինչ մենք անվանում էինք լիբերալ աշխարհակարգ, այժմ ճնշման տակ է բազմաթիվ կողմերից, այդ թվում՝ քաղաքական Արևմուտքի ներսից », – ասել է Մերցը: Նրա խոսքով՝ համակարգային հակամարտություն է առաջացել լիբերալ ժողովրդավարությունների և ավտոկրատիաների առանցքի միջև, որոնք աջակցում են միմյանց՝ բացահայտ ձգտելով մրցակցության։

Մերցի կարծիքով՝ ստեղծվում են նոր ռևիզիոնիստական ​​դաշինքներ, իսկ ճգնաժամերն ու հակամարտությունները կուտակվում են:

«Այսպիսով, մենք կանգնած ենք հիմնարար, գրեթե պատմական խնդիրների առջև՝ ստեղծել նոր անվտանգության ճարտարապետություն, որը, եթե ամեն ինչ լավ ընթանա, հուսալիորեն կգոյատևի մի քանի տասնամյակ», – ասել է Մերցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս