
Ֆրանսիայի վարչապետը խորհրդարանին հորդորել է վստահություն հայտնել կառավարությանը՝ պետբյուջեն կայունացնելու համար

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին կոչ է արել աջակցել իր կառավարությանը՝ երկրի բյուջեն կայունացնելու համար:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսուա Բայրուն նման կոչով է հանդես եկել խորհրդարանի արտահերթ նիստում։
«Մեր անկախությունը, հանրային ծառայությունները, սոցիալական մոդելը կախված են մեր ծախսերի վերահսկման խնդրից, գերպարտքի խնդրից», – ասել է նա՝ հորդորելով պատգամավորներին աջակցել իրեն խնդրի լուծման համար:
Բայրուի խոսքով՝ Ֆրանսիան 51 տարի հավասարակշռված բյուջե չի ունեցել, և այդ ժամանակվանից ի վեր երկիրը պարտքեր է կուտակել, իսկ 2000 թվականից ի վեր այն դարձել է երկիր, որն արտադրում է ավելի քիչ, քան իր հարևանները։
Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում սեպտեմբերի 8-ին օրենսդիրները կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուի հանդեպ վստահության քվեարկությանը։