Բաժիններ՝

Իրանում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումները երկիրը զերծ կպահեն միջուկային օբյեկտների դեմ հարվածներից. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից Իրանում լրիվ ծավալով տեսչական ստուգումների վերսկսումը կնվազեցնի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հարվածների հավանականությունը:

Մման հայտարարություն է արել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի բացումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Գրոսիին հարց են ուղղել՝ արդյոք գործակլության տեսուչների ներկայությունն Իրանի միջուկային օբյեկտներում չի ստեղծի տեղեկատվության արտահոսքի սպառնալիք, որը կարող է արտաքին դերակատարների կողմից օգտագործվել Թեհրանի դեմ:

«Ես անկեղծորեն կարծում եմ, որ եթե ԱԷՄԳ-ն վերականգնի իր գործունեությունն Իրանում տեսչական ստուգումների լրիվ ծավալով, ապա (Իրանի դեմ) հետագա ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի, – Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ – ԱԷՄԳ-ն տեղեկատվության արտահոսք թույլ չի տալիս, դա բացառված է», – ընդգծել է Գրոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս